AM
31 Հոկտեմբեր 2006 - 10:58 AMT

Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը «Վերջին 15 տարվա արդյունքներով, 1991 մինչեւ 2005 թվականը Ռուսաստանը առաջին տեղն է զբաղեցնում է Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումների ծավալով»,-ասել է Ճշմարիտյանը, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը, որն «ամոթալի» անվանեց Ռուսաստանի զբաղեցրած երրորդ տեղը Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալով: «Ռուսաստանի նախագահը խոսում էր անցյալ տարվա տվյալենրի մասին, քանի որ 2005 թվականին հայկական տնտեսության մեջ ներդւոմների ծավալով առաջին երկու տեղերը զբաղեցնում էին Գերմանիան եւ Հունաստանը»,-նշել է նախարարը, հավելելով, որ Ռուսաստանը որպես առանձին երկիր շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը: