«Ընդհանրապես հաճախ է կարծիք հնչում այն մասին, որ պետք է հանել Ֆրանսիային համանախագահների ցուցակից»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ընդհանուր առմամբ, տվյալ գործընթացի շրջանակներում ԵԱՀԿ-ն 1992 թվականի ապրիլի 24-ին որոշում է կայացրել, որում հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը: Փաստաթղթում նշվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են հակամարտության կողմերը, իսկ Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքերը հանդիսանում են շահագրգռված կողմերը: Եւ այդ կապակցությամբ, ոմանք խոսակցություններ են տանում տվյալ մանդատի փոփոխման մասին եւ այլն: Այս գործընթացը, առաջին հերթին, պետք է սկսել ԵԱՀԿ-ում եւ քննարկումներ տանել այս կազմակերպության շրջանակներում: Իսկ եթե այս հարցին նայենք Ադրբեջանի եւ ցանկացած այլ երկրի ցանկությունների տեսանկյունից, ապա, եթե նայենք դրան իրավական տեսնակյունից, դա եւս որոշակի գործընթաց է, որը որոշակի ժամանակ կպահանջի»,- նշել է նա:
«Սակայն նշեմ, որ վերջին ժամանակներս ԵԱՀԿ ՄԽ գործունեության ակտիվացում է նկատվում, եւ նրանց մասնակցությամբ դրական արդյուքնենրի ենք հասել: Ես ուզում եմ նշել համանախագահների, հատկապես ԱՄՆ դերը` օկուպացված տարածքներում հրդեհների վերաբերյալ բանաձեւի քննարկումներ կազմակերպելու գործընթացի հարցում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: Նրանք որոշակի հանրագումարի եկան, ինչի շնորհիվ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում առաջին անգամ պատմության մեջ բանաձեւ ընդունվեց օկուպացված տարածների շուրջ` Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող հարցով: Եւ ինչպես հայտնի է, տարածաշրջանում, մասնակվորապես Լեռնային Ղարաբաղում, փորձագետներից բաղկացած հատուկ մոնիթորինգային խումբ է եղել: Ներկա դրությամբ մենք սպասում ենք հաշվետվության շուրջ նրանց աշխատանքի արդյունքներին: Եւ, հավանական է, որ նոյեմբերի կեսին կարող է հրատարակվի եւ հանրությանը ներկայացվի այդ փաստաթուղթը»,- հայտարարել է Էլմար Մամեդյարովը, հայտնում է Day.az-ը:





