Եվրոպայի թուրքական ասոցիացիաների միության ներկայացուցիչները սեւ ծաղկեպսակներ են դրել Գերմանիայի մեծ քաղաքներ Ֆրանկֆուրտում, Դյուսելդորֆում, Մյունխենում եւ Շտուտգարտում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսարանների շենքերին` բողոքելով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի ընդունման դեմ: Միության նախագահ Ռեջեփ Յիլդիրիմը հայտարարել է, որ «մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը պաշտպանող Ֆրանսիան արատավորում է իր պատմությունը այդ օրենքի ընդունումով»: Միեւնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ օրինագիծը չի ընդունվի Ֆրանսիայի Սենատի կողմից:





