AM
31 Հոկտեմբեր 2006 - 14:09 AMT

Մոսվայում բացվել է հուշարձան` նվիրված համաշխարհային ճանաչում ունեցող երգահան Արամ Խաչատրյանին

Համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը բացվել է երեքշաբթի օրը Մոսկվայի կենտրոնում` Բրյուսովի նրբանցքում գտնվող կոմպոզիտորների տան զբոսապուրակում: Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՌԴ նախագահի տիկին Լյուդմիլա Պուտինան, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ մայրաքաղաքի քաղաքագալուխ Յյուրի Լուժկովը: Բրոնզե հուշարձանը կանգնեցվել է ոչ շատ հեռու այն տնից, որտեղ ապրել եւ ստեղծագործել է հռչակավոր կոմպոզիոտրը, ում երաժշտությունը հայտնի է ողջ աշխարհում:

«Շատ խորհրդանշական է, որ հուշարձանը գտնվում է այսպիսի վայրում` Կոմպոզիոտորների տանից եւ Կոնսերվատորիայից ոչ հեռու»,- հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Լյուդմիլա Պուտինան: Նա ընդգծել է, որ «քանդակագործին հաջողվել է իր ստեղծագործության մեջ հաղորդել կոմպոզիոտորի եւ նրա երաժշտության հոգին եւ էությունը»: «Հուշարձանը խորհրդանշում է մեր ժողովուրդների բարեկամությունը, եւ ես վստահ եմ, որ պատվանդանի մոտ միշտ թարմ ծաղիկներ կլինեն, այնքան վառ, ինչպես եւ նրա երաժշտությունը»,- համոզված է Լյուդմիլա Պուտինան:

Արարողությանն իր տիկնոջ` Բելլայի հետ ժամանած Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Խաչատրյանի կյանքը, նրա ճակատագիրն ու ստեղծագործությունը` «մեր ժողովուրդների ճակատագրերի միահյուսման փայլուն օրինակ է»: «Շատ նշանակալից է, երբ մարդ սիրված է եւ «սեփական» է համարվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում»,- նկատել է նա` եւս նշելով հուշարձանի համար ընտրված տեղի նշանակությունը. «Շրջապատող ամեն բան կապված է երաժշտության հետ, եւ շատ կարեւոր է, որպեսզի Խաչատրյանի կերպարը մեզ հիշեցնի մեր ժողովուրդների երջանիկ ապագայի մասին»: Հուշարձանի պատվանդանի մոտ հայ ղեկավարի հետ կարմիր ժապավենը կտրող Յուրի Լուժկովը ընդգծեց, որ Արամ Խաչատրյանի հուշարձանը բացվել է հայերի եւ ռուսների համար նշանակալի տարում` Ռուսաստանում Հայաստանի տարում, «երբ մենք լուծում ենք մեր քաղաքացիների մշակութային եւ քաղաքական շփման խնդիրները», հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: