Դեկտեմբերի ավարտին Թբիլիսիում չի մնա ռուսական բանակի ոչ մի զինծառայող, հինգշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հյուսիս-կովկասյան ռազմական տարածքի զորքերի հրամանատար Ալեքսանդր Բարանովը: «Այդ դուրս բերումը ծրագրվեց լրացուցիչ, քանի որ ստեղծված պայմաններում անհնար է ծառայել կայազորի տարածքում»,-ասել է Բարանովը: Նրա խոսքերով, դուրս բերման ծրագիրը պլանավորված է եւ զեկուցվել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին: Բարանովը պարզաբանել է, որ նախատեսվում է դուրս բերել տեխնիկայի 100 միավոր եւ 350 տոննա նյութական միջոցներ: «Երկու էշելոն կուղարկվի Ռուսաստան, եւս երկուսը` Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայան»,-ճշտել է Բարանովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:





