AM
2 Նոյեմբեր 2006 - 12:41 AMT

ՎՈՒԱՄ-ը փորձում է մաքսիմալ դրական ՄԱԿ-ի բանաձեւի հասնել` սառեցված հակամարտությունների հարցով

«ՎՈՒԱՄ անդամ երկրների տարածքում սառեցված հակամարտությունների հարցի ընդգրկումը ՄԱԿ ԳՎ-ի օրակարգում մեծ հաջողություն է»,- նոյեմբերի 2-ին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Գումբերիձեն: «Դա շատ դրական է կազմակերպության անդամ-երկրների համար, որպեսի միջազգային հանրությունը ավելի օբյեկտիվ ծանոթանա մեր երկրներում գոյություն ունեցող հարցերի հետ»,- ընդգծել է նա: ՎՈՒԱՄ անդամ երկրները այժմ ակտիվորեն աշխատում են, որպեսզի մաքսիմալ դրական բանաձեւի հասնեն այդ քննարկումներում, նշել է դեսպանը, հայտնում է «Թրենդը»: