AM
3 Նոյեմբեր 2006 - 11:00 AMT

Ադրբեջանական ընդդիմությունը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դեմ

«Մեր Ադրբեջան» ընդդիմադիր դաշինքը պահանջել է երկրի իշխանություններից հրաժարվել Մինսկի խմբի միջնորդությունից ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, ասվում է Բաքվում տարածված դաշինքի հայտարարության մեջ: «Դաշինքը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կոնկրետ քայլեր ձեռնարկել ազատելու համար հայկական զինված խմբավորումների կողմից օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով եւ հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից, որը հանդես է գալիս անարդար դիրքերից ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում»,-նշվում է հայտարարության մեջ, հաղորդում է Day.az-ը: