ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների հետ Ամերիկայի հայ համայնքը մեծ հույսեր է կապում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին Վաշինգթոնում հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Առաջին հերթին, Հայաստանի աջակցության խումբը ԱՄՆ Կոնգրեսում կարող է աճել` հասնելով 196 մարդու: Թուրքիան, այդ կապակցությամբ, անհանգստանալու առիթ ունի, որովհետեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ուժ է հավաքում ոչ միայն Եվրոպայում, ինչպես ցույց տվեց դա Ֆրանսիայի օրինակը, այլեւ ԱՄՆ-ում: Դեմոկրատական մծամասնության դեպքում Ներկայացուցիչների պալատում, առավել եւս Սենատում, իրադրությունը կարող է փոխվել հայերի համար դրական կողմ: Կարեւոր է, որ ANCA-ն չի հակադրում դեմոկրատներին հանրապետականներին: Հայոց ցեղասպանության հարցը պետք է ընդգրկվի Կոնգրեսի նիստի օրակարգում եւ վերընտրվելուց հետո: Կոնգրեսական Ադամ Շիֆը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանը կդնի այդ հարցը»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրենը:





