AM
6 Նոյեմբեր 2006 - 10:57 AMT

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը մեկնել է ԱՄՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը նոյեմբերի 4-ին մեկնել է ԱՄՆ` կմասնակցելու նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում նախատեսված ավանդական հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքներին, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Այցի ընթացքում ծրագրված են Արկադի Ղուկասյանի հանդիպումները ԱՄՆ Արեւմտյան եւ Արեւլյան ծովեզրերի քաղաքական, հասարակական, հոգեւոր եւ գործնական բանագավառների ներակայցուցիչների հետ: Հեռուստամարաթոնին մասնակցելու համար նոյեմբերի կեսերին ԱՄՆ կմեկնի նաեւ ՀԱԵ Արցախյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը: