AM
7 Նոյեմբեր 2006 - 13:35 AMT

OTE-ն Հայաստանի կառավարությանը դեռ պաշտոնապես չի ներկայացրել «ԱրմենՏել»-ի գնորդին

Հունական OTE-ն Հայաստանի կառավարությանը դեռեւս չի ներկայացրել պաշտոնական փաստաթղթեր «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90%-ը ռուսական «Վիմպելկոմին» վաճառելու վերաբերյալ: Այս մասին այսօր ասել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, «կողմերը դեռեւս շարունակում են բանակցությունները եւ Հայաստանի կառավարությունը մեկնաբանությունները կանի միայն այն ժամանակ, երբ OTE-ն պաշտոնապես ներկայացնի գնորդին», հայտնում է «Մեդիամաքսը»: