AM
8 Նոյեմբեր 2006 - 13:35 AMT

Հայաստանի կառավարությունը մտադիր է վաճառել «ԱրմենՏելի» իրեն պատկանող բաժնետոմսերի 10 տոկոսը

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն այսօր չի բացառել, որ Հայաստանի կառավարությանը վաճառի «ԱրմենՏելի» իրեն պատկանող բաժնետոմսերի 10 տոկոսը ռուսական «Վիմպելկոմին»: Նախարարը նշել է, որ ործարքի հիմնական պայմաններից մեկը կլինի «Վիմպելկոմի» հրաժարումը «ԱրմենՏելի» մենաշնորհային իրավունքներից: Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, «Վիմպելկոմը» դրական է արձաանքել հայկական կողմի առաջարկին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին «Վիմպելկոմը» հայտարարեց, որ համաձայնության է եկել հունական OTE-ի հետ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի ձեռքբերման մասին, հաղորդում է «Մեդիամաքսը»: