ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընտրություններում հաղթելուց հետո, դեմոկրատները դուրս չեն բերի զորքերը Իրաքից եւ չեն վերանայի իրենց արտաքին քաղաքականությունը, հատկապես Մերձավոր Արեւելքի հարցում: Նույնը վերաբերում է նաեւ Թուրքիային: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Օհայո նահանգի հանրապետականների քաղաքական ղեկավարությունում առկա աղբյուրը, Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ներկա դեմոկրատական մեծամասնությունը կշարունակեն ԱՄՆ նախագահի աշխատակազմի քաղաքականությունը: «Նրանք չեն կարողանա ոչինչ փոխել, դրա համար արմատական փոփոխություններ են պետք, իսկ քանի որ ԱՄՆ Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելը չափազանց բարդ գործընթաց է, ես կարծում եմ, որ մեզ մեծ փոփոխություններ չեն սպասում»,- հայտարարել է աղբյուրը:





