Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւին պաշտոնական այցով հրավիրել են Թուրքիա: Այդ մասին թուրքական ԶԼՄ-ներին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերով` տվյալ հարցը քննարկվել է երկու վարչապետների հեռախոսազրույցի ընթացքում: Ներկայումս դիվանագիտական ուղիներով ճշգրտվում են մոտ ապագայում նախատեսված այցի ժամկետները: Դա կլինի ադրբեջանական նորընտիր վարչապետի առաջին պաշտոնական այցը արտասահմանյան երկիր, հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը:





