ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի առաջին օգնական Կուրտ Վոլքերը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ինքը որոշի, թե որքանով է ցանկանում խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: «Մեր խնդիրն է, որ երկիրը լինի ժողովրդավարական, ունենա շուկայական տնտեսություն, աշխատի կոռուպցիայի վերացման ուղղությամբ, իսկ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հարցը պետք է որոշի տվյալ երկիրը», – նշել է նա: Խոսելով Վրաստանի մասին` Կուրտ Վոլքերն ասաց. – «Մենք ողջունում ենք Վրաստանի ձգտումը խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»: Նա հիշեցրեց, որ սեպտեմբերին Վրաստանը հրավիրվել էր ՆԱՏՕ-ի հետ «ինտենսիվ երկխոսության»: «Առայժմ պարզ չէ, թե որ երկրները կհրավիրվեն 2008 թվականին, բայց մեր դռները բաց են», – եզրափակեց Կուրտ Վոլքերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:





