Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոյի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում Վլադիմիր Ռուշայլոն նախարարին ծանոթացրեց ԱՊՀ շրջանակներում ընթացող զարգացումներին, ԱՊՀ կառույցների վերափոխումներին վերաբերվող ղազախական կողմի առաջարկություններին: Հանդիպմանը քննարկվեցին նաեւ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդների նոյեմբերի 23-ին Բրեստում կայանալիք նիստին վերաբերող հարցեր:





