Թուրքիայի արտգործնախարարի առաջարկով, թուրքական դիվանագիտական առաքելությունները շատ երկրներում զգուշացված են Ցեղասպանության հարցի վերաբերյալ միջազգային դատարան դիմելու հնարավորություն մասին, ինչը «փուշ է» դարձել երկրի արտաքին քաղաքականության համար, գրում է Turkish Daily News-ը: Այդ հարցում Թուրքիայի նոր ռազմավարության մասին բանավեճը նախաձեռնել է երկրի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը` որպես հակակշիռ Հայոց ցեղասպանության հարցում միջազգային ճնշմանը: Թուրքական դիվանագիտական առաքելություններն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պետք է պատրաստ լինեն պատասխան տալ հայկական արշավին եւ նոր ռազմավարություն մշակեն Հայոց ցեղասպանության հարցում, գտնում են Թուրքիայի ԱԳՆ-ում:





