AM
24 Նոյեմբեր 2006 - 13:21 AMT

Հայաստանը Ռուսաստանի բարեկամն է, դաշնակիցն ու գործընկերը ոչ միայն Կովկասում, այլ նաեւ աշխարհում

Ռուսաստանի Դաշնության խորհրդում մեկնարկել են Հայաստանի Ազգային ժողովի օրերը, որ անցնում են Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում: Հայաստանի Ազգային ժողովի օրերը սկսվեցին ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովի հանդիպումից Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ: «Հայաստանը Ռուսաստանի բարեկամն է, դաշնակիցն ու գործընկերը ոչ միայն Կովկասում, այլ նաեւ աշխարհում»,-հայտարարել է Սերգեյ Միրոնովը Տ.Թորոսյանի հետ հանդիպումից հետո: ԽԴ ղեկավարը հաղորդել է, որ զրույցը նվիրված էր Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ միջխորհրդարանական համագործակցության հարցերի եւ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման խնդիրների քննարկմանը, հաղորդում է ՌԴ Դաշնության խորհրդի մամլո ծառայությունը: