Թուրքիայի ՈԿԿ-ի 90 ներկայացուցիչներ նամակ են հղել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման: Նամակը, ստորագրված այսպես կոչված «Առաջին Աշխարհամարտի ժամանակ Վանում հայկական ավազակախմբերի զոհերի ասոցիացիայի» անունից, կոչ է անում չվավերացնել օրինագիծը, հաղորդում է «Հյուրիեթ» թերթը:





