Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի «քոսոտ ոչխարը», որը բացվում է Րիգայում նոյեմբերի 28-ին: Գագաթնաժողովի աշխպատանքներին մասնակցելու են Դաշինքի բոլոր 26 անդամ-երկրները, սակայն միայն Թուրքիայի քաղաքացիները պետք է վիզաներ ունենան Լատվիայի մայրաքաղաք ժամանելու համար: Ինչպես գրում է The New Anatolian-ը, վիզաներ չեն պահանջվում նույնիսկ այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Անդորան, Մալազիան, Կոստա-Ռիկան եւ Գվատեմալան:
Լրատվական գործակալությունը «ապշեցուցիչ փաստ է» անվանում այն փաստը, որ թուրք քաղաքացիներից վիզա են պահանջում Րիգա ժամանելու համար: Տեղեկատվության համաձայն, առանց վիզայի երկիր կարող են ժամանել միայն կարմիր անձնագրեր ունեցող անձինք` նախագահը, վարչապետը, գլխավոր շտաբի հրամանատարը եւ արտգործնախպարարը: ԶԼՄ-ների եւ պատվիրակության անդամները, ովքեր Թուրքիայի քաղաքացու կանաչ կամ գորշ անձնագրեր ունեն, պետք է մուտքի վիզաներ ունենան: Գագաթնաժողովի պաշտոնական ինտերնետ-կայքում ասված է, որ «ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրների քաղաքացիները, բացի Թուրքիայից, կարող են վիզաներ չունենալ»:





