Փետրվարին ծրագրվում է հերթական հանդիպումն անցակցնել ՎՈՒԱՄ երկրների համատեղ խաղաղապահ ռազմաճամբար ստեղծելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Միջազգային կապերի բաժնի ղեկավար Իվան Անդրոսենկոն: Նրա խոսքերով, ՎՈՒԱՄ խաղաղապահ ռազմաճամբարի կառուցվածքը կձեւավորվի մինչեւ 2007 թվականի փետրվար. «Հանդիպմանը կորոշվի այն հարցը, թե ՎՈՒԱՄ անդամ երկրները ինչ կերպ են մասնակցելու խաղաղապահ ուժերում: Հոկտեմբերի վերջում Բաքվում կայացել է քննարկում` ՎՈՒԱՄ Զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարների տեղակալների մակարդակով»:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի եւ Մերձդնեստրի չճանաչված հանրապետությունների բողոքին` իրենց տարածքում ՎՈՒԱՄ խաղաղպահների տեղակայման դեմ, Ի. Անդրոսենկոն նշել է, որ խաղաղապահ ուժերը գտնվում են ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ հովանու ներքո, այդ պատճառով դրանց տեղակայմնա վայրը կորոշվի այդ կազմակերպությունների կողմից, հաղորդում է ԱՊԱ-ն:





