Թուրքիայի ազգային փոքրամասնություններ կազմող հայերի, քրդերի, պոնտացի հույների եւ քաղդեացիների (ասորացիների) պատմությունը քննարկվել է Փարիզի արվարձան Վերսալում կայացած կոնֆերանսի ժամանակ: Կոնֆերանսը անցնում էր Ֆրանսիայում Հայաստանի Տարվա շրջանակներում: Նիստերի ժամանակ ելույթ են ունեցել հույն պատմաբան Վասիա Կարկայանիս-Կարաբելիասը, Փարիզի քրդական ինստիտուտի տնօրեն Կենդալ Նեզանը, մարդու իրավունքների միձազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռաֆի Գալֆայանը եւ Ֆրանսիայի ասորական ասոցիացիայի ղեկավար Նաման Ադլունը:
Ֆրանսիայի ասորացիները մեղադրել են Թուրքիային ասորական ժողովրդի ոչնչացման մեջ եւ անցյալ տարի ասորաիցների ցեղասպանությանը նվիրված հուշարձան են կանգնեցրել Փարիզում: Հուշարձանն անակնկալ եղավ Փարիզի թուրք դիվանագետների համար, որոնք լավ հարաբերությունների մեջ են քաղդեցաիների հետ: Այդ համայնքի ներկայացուցիչները հրավիրվել էին դեսապանատուն` Հանրապետության օրը նշելու, չնայած հուշարձանի կանգնեցմանը, հայտնում է Zaman թերթը:





