AM
27 Նոյեմբեր 2006 - 13:19 AMT

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են նոր թափ հաղորդել ղարաբաղյան գործընթացին

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են նոր թափ հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, երբ նոյեմբերի 28-ին հանդիպեն Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, բարձրագույն մակարդակի դիվանագիտության նոր փուլը շատերի համար կարող է անակնկալ դառնալ, քանի որ գալիս ժամանակ, երբ Հայաստանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, որոնք անցնելու են 2007 թվականի մայիսին: «Որոշակի սպասում կա երկու նախագահների հանդիպումից այն բանից հետո, երբ 2007 թվականի փետրվարին Ռամբուեի բանակցությունները տեսանելի առաջընթաց չբերեցին: Միջազգային ճնշումն ու շարունակվող մեկուսացումը տարածաշրջանում կարող է որոշիչ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր դիվանագիտության ընտրության համար»,- մեջբերում է թերթը դիվանագետների եւ վերլուծաբանների կարծիքը: