AM
27 Նոյեմբեր 2006 - 14:24 AMT

Ա. Ղուկասյանն ու Մ. Բրայզան քննարկել են Ղարաբաղյան գործընթացի ներկա իրավիճակը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան նոյեմբերի 24-ին ԱՄՆ-ում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս վիճակի եւ նրա հեռանկարների վերաբերյալ: Կառուցողական մթնոլորտում կայացած զրույցի մասնակիցները կարեւորել են հակամարտության կողմերի միջեւ ծագող խնդիրները բանակցային սեղանի շուրջ կարգավորելու անհրաժեշտությունը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: