ՆԱՏՕ-ն չի ներգրավվելու հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող բանավեճին: Այդ մասին հատարարել է ՆԱՏՕ-ի մամլո քարտուղար Ջեյմս Ապպաթուրայը: «Հայաստանը չի աշխատում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղությամբ, սակայն մեր համագործակցությունը Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում հիանալի է: Ինչ վերաբերում է երկկողմ խնդիրներին եւ սահմանի հետ կապված հարցին, ապա երկրները պետք է լուծեն դրանք ինքնուրույն, եւ ՆԱՏՕ-ն չի ներգրավվելու այդ բանավեճին», – հայտարարել է Ջեյմս Ապպաթուրայը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:





