Քիչ հավանական է, որ հստակ պայմանավորվածություն ձեռք բերվի Ղարաբաղի բանակի կողմից վերահսկվող տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ: Այդ մասին նոյեմբերի 29-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, ինչքը չունի տեղեկատվություն տարածքները վերադարձնելու վերաբերյալ հստակ պայմանավորվածության մասին: Մեկնաբանելով հարցն այն մասին, թե հնարավոր է արդյոք, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը համաձայնվի հանձնել նաեւ Քելբաջարը, նա նկատել է, որ երբեք չի խոսել կոնկրետ տարածքներ վերադարձնելու մասին եւ չի ցանկանում խոսել այդ մասին: «Ես երեբք չեմ ասել 15, 20 մետր կամ 500 կմ տարածք հանձնելու մասին, ինձ համար դա չէ կարեւորը: Ինձ համար կարեւոր է փոխզիջումների առկայությունը եւ արժանապատիվ խաղաղության հաստատումը»«-հայտարարել է նախարարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





