AM
29 Նոյեմբեր 2006 - 10:38 AMT

Հայ-թուրքական հարաբերությունները կախված չեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունից

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կախված չեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամանակից եւ կարող են հաստատվել առանց «երրորդ կողմի» մասնակցության: Այդ մասին Երեւանում հայտարարել է թուրք փորձագետ եւ քաղաքագետ Դիբա Նիգար Գոքսելը: Նրա խոսքերով, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը կարող է դրական անդրադարձ ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Եթե Թուրքիային չընդունեն ԵՄ, հայ-թուրքական հարաբերությունների ապագան կարող է խնդրահարույց դառնալ, քանի որ Թուրքիան կարող է անկանխատեսելի, անկայուն եւ ազգայնական դառնալ»,-նշել է Գոքսելը: Թուրք փորձագետը հնարավոր է համարել նաեւ ԵՄ-ի փոխարինումն այլ դաշինքներով, մասնավորապես Թուրքիայի հարաբերությունների ամրապնդմամբ Ռուսաստանի եւ Իրանի հետ: