Սանքտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի դաշնային դատարանում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսլան Մելնիկովի` Mad Crowd ծայրահեղական խմբավորման ենթադրյալ առաջնորդի գործով: Ինչպես հաղորդում է Լրագրողական հետազոտությունների գործակալությունը, պետական մեղադրյալը խնդրել է մեղավոր ճանաչել նրան մեղադրության բոլոր կետերով, բացառությամբ ԶԼՄ-ների միջոցով ազգամիջյան պառակտման բորբոքման կոչերի: Նրա կարծիքով, այդ կետի ապացույցներ չեն հայտնաբերվել, իսկ մյուսների համար դատախազը խնդրել է դատապարտել Մելնիկովին չորս տարվա ազատազրկման գաղութ-ավանում: Mad Crowd-ի մյուս անդամները 2005 թվականի դեկտեմբերին դատապարտվել են 2-3 տարվա ազատազրկման գաղութ-ավանում: Քննության վարկածով, Mad Crowd-ը ստեղծվել է օտարերկրյա քաղաքացիների վրա հարձակումներ կատարելու նպատակով: Դատախազությունը խմբի անդամներին մեղադրում է 2003 թվականի ապրիլին «Մաքդոնալդսի» եւ Նեւսկի պողոտայում գտնվող սրճարանի վրա հարձակում կազմակերպելու, ադրբեջանցու ծեծի ենթարկելու, 2003 թվականի հեկտեմբերին Չինաստանի քաղաքացուն ծեծելու եւ Հայաստանի քաղաքցու վրա հարձակման համար:





