«Այսօր բարդ հարցեր կան ռուս-վրացական հարաբերություններում, սակայն մենք համոզված ենք, որ կարգավորման ռեսուրսը Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ սպառված չէ»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, չի կարելի մի կողմ նետել եւ միանգամից մոռացության մատնել դարերով կուտակած ռուս եւ վրացի ժողովրդների հարաբերությունների ներուժը` իր բարի ավանդույթներով եւ հոգեւոր միասնությամբ: «Մենք շահագրգռված ենք ռուս-վրացական հարաբերությունների շուտափույթ կարգավորման հարցում, քանի որ համագործակցությունը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տարածաշրջանում կայունության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, առանց որի դժվար է պատկերացնել փոխշահավետ տարածաշրջանային նախագծերի իրականացումը»,-նշել է Ա.Մարգարյանը:





