«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործնեությունը մենք դրական ենք գնահատում, սակայն որոշ վերապահումներով»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Դաշնակցության անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, միջնորդները պարտավոր են վերջ տալ հակամարտության ռազմական կարգավորման վերաբերյալ ցանկացած հայտարարություններին: «Ընդհանուր առմամբ, նրանք կատարում են իրենց պարտավորությունները: Ինչ վերաբերում է բանակցությունների ձեւաչափի փոփոխման մասին խոսակցություններին, ապա դա պետք չէ անել, առավել եւս, որ ԵԱՀԿ ՄԽ հետ համաձայն են ԵՄ-ն, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն: Եթե ձեւաչափը փոխենք, ապա ստիպված կլինենք ամեն ինչ զրոյից սկսել: Իսկ դա նշանակում է, որ հակամարտության կարգավորումը կարող է երկարաժամկետ հեռանկար ստանալ»,- ընդգծել է Ռուստամյանը:





