Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում, կկայանա դեկտեմբերի 4-ին Բրյուսելում: Այդ մասին լրագորղներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նշելով, որ Մինսկում անցկացված նախագահների գագաթնաժողովի ընթացքում մի շարք հարցեր են պարզվել` Է. Մամեդյարովը հայտնել է, որ ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպմանը, որը կայանալու է Բրյուսելում, մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը: Բրյուսելում կքննարկվի երկու երկրների նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը, հաղորդում է ԱՊԱ-ն:





