Հայ-ռուսական համագործակցության հարցերը, առաջին հերթին առեւտրա-տնտեսական բնագավառում, քննարկում են Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարական պատվիրակությունները: Հայկական պատվիրակությունը` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ, մեկնել է Մոսկվա ռուս գործընկերների հետ ընդլայնված կազմով հանդիպման ը մասնակցելու համար, իսկ ապա կուղեւորվի Սանկտ-Պետերբուրգ, որտեղ կկայանա Ռուսաստանում Հայաստանի Տարվա փակման հանդիսավոր արարողությունը:
Բացելով հանդիպումը` ռուս վարչապետ Միխայիլ Ֆրադկովը հայտարարեց, որ հայկական կողմը Մոսկվայում բավականին հագեցած ծրագիր ունի, չնայած, որ Ռուսաստան նրանց այցի գլխավոր նպատակը մասնակցությունն է Հայաստնի Տարվա փակմանը: «Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք առեւտրա-տնտեսական համագործակցության վրա»,- ընդգծել է ռուս վարչապետը:
Իր հերթին, Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ երկու երկրների միջեւ զարգանում է երկկողմանի արդյունավետ համագործակցությունը` վստահություն հայտնելով այդպիսի հարաբերությունների շարունակականության մեջ: «Քաղաքական երկխոսությունը, տնտեսական եւ մարդասիրական համագործակցությունը աջակցել են մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը»,- ընդգծել է նա: Խոսելով Ռուսաստանում Հայաստանի տարվա մասին` հայ վարչապետը նշել է, որ կողմերը լավ աշխատանք են տարել: «Ուրախալի է, որ Տարվա շրջանակներում անցած միջոցառումներն անցել են ոչ միայն Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում, այլեւ Ռուսաստանի շրջաններում»,- ամփոփել է նա, հայտնում է Regnum-ը:





