AM
1 Դեկտեմբեր 2006 - 11:03 AMT

Հռոմի Պապը հանդիպել է արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանին

Թուրքիա այցի շրջանակներում Հռոմի Պապ Բենեդիկտիոս XVI-ը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ստոմբուլյան «Մարմարա» թերթում, հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ եւ, ինչպես միշտ, անվտանգության ամենախիստ միջոցներն են նախաձեռնվել: Մասնավորապես, Գումգաբուի Սբ. Աստվածածնի Մայր Տաճարից հեռու բնակվող հայերը չկարողացան մասնակցել պատարագին, քանի որ քաղաքի կենտրոնը փակել էին:
Ի հիշատակ այցելության, Բենեդիկտիոս XVI-ին 1820 թվականի հայ վարպետների պատրաստած ոսկյա սկիհ նվիրեցին: Համատեղ պատարագից հետո եկեղեցու բակում կանգնեցվել եւ օծվել է հռոմեցաի քահանայապետի այցելությանը նվիրված խաչքար: