AM
2 Դեկտեմբեր 2006 - 10:00 AMT

Ռուս վերլուծաբան. Քոչարյան-Ալիեւ Մինսկի հանդիպման արդյունքները բավականին համեստ են

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման (այս տարում երեւի թե վերջին) արդյունքները բավական համեստ էին: Այդպես է PanARMENIAN.Net-ի թղթկացին մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյուքները Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, Մինսկի բանակցությունների արդյունքները հիշեցնում են Լոնդոնի, Ռամբուեի եւ Բուխարեստի հանդիպումների արդյունքները:

«Մինսկի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ հանդիպման ժամանակ հաջողվեց համաձայնեցնել մինչ այդ չհամաձայնեցված հարցերը եւ «մենք մոտենում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին փուլին»: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարը փաստեց, որ «կան սկզբունքային հարցեր, որոնց շուրջ կողմերի կարծիքները տարբերվում են»,- նշել է նա: Վերլուծաբանի խոսքերով, Ալիեւ-կրտեսերը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել գաղթականների, ինչպես նաեւ տարածքների հարցը: «Եւ, բնական է, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցը: Ի տարբերություն իր գործընկերոջ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախընտրեց ընդմիջում վերցնել ստեղծված իրավիճակի մասին մտածելու համար»,- նշել է Մարկեդոնովը: