Ցարսկոյե սելոյի (Պետերբուրգի արվարձան) Եկատերինյան պալատում կկայանա համերգ, որը կդառնա Ռուսաստանում Հայաստանի Տարվա շրջանակներում եզրափակիչ միջոցառումը: Ինչպես հայտնել են Պետական Էրմիտաժի մամլո ծառայությունում, նույն օրը` ավելի շուտ, թանգարանում նորցաված ցուցադրություն կբացվի` նվիրված Հայաստանի մշակույթին եւ արվեստին: Այդ միջոցառմանը մասնակցելու համար Սանկտ-Պետերբուրգ կժամանի Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Սրահներում, որտեղ տեղ կգտնի ցուցհանդեսը, առաջ գտնվել է հնագույն պետություն Ուրարտուին նվիրված ցուցադրություն. վերջինս առաջին պետական կազմավորումն է եղել Հայաստանի տարածքում: Այժմ, բացի Ուրարտուի պատմությունն ու մշակույթին ծշանոթացնելուց, նորացված ցուցադրությունը ծանոթացնում է վաղ միջնադարյան եւ միջնադարյան Հայաստանի հետ: Կներկայացվեն հնագիտական նյութեր, ինչպես նաեւ դեկորատիվ-կիրառական արվեստի նմուրշներ` թանգարանի ֆոնդից, նշել են մամլո ծառայությունում:
Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում անցկացվել է շուրջ 300 միջոցառում ՌԴ 40 շրջաններում: Ռուսաստանցիները ծանոթացել են Հայաստանի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ, բազմաթիվ թանգարանների եւ պատկերասրահների ցուդարությունների հետ, հնարավորություն են ունեցել լինել հայկական դրամատիկական թատրոնների ներկայացումներին:





