AM
4 Դեկտեմբեր 2006 - 11:13 AMT

ԵԱՀԿ ղեկավար. Ղարաբաղյան գործընթացում տեղաշարժ է նկատվում մեռյալ կետից

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում «տեղաշարժ է նկատվում մեռյալ կետից, սակայն հիմարություն կլիներ Բրյուսելում Ղարաբաղյան հակամարտության կարգարվորում սպասել»: Այդ մասին դեկտեմբերի 4-ին Բրյուսելում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը` ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների երկօրյա նիստի ժամանակ: Նիստը, որին մասնակցում են ԵԱՀԿ 56 անդամ-երկրների արտգործնախարարները, նվիրված է այսպես կոչված «սառեցված հակամարտություններին», ինչպես նաեւ ԵԱՀԿ գործնեության հետագա արդյունավետությանը: Նախարարը նշել է, որ Բելգիան փորձում է հավասարակշռության հասնել երեք ուղղություններով. դա քաղաքական-ռազմական ուղղությունն է, տնտեսա-բնապահպանական եւ մարդասիրական: Կարել դե Գուխտը նշել է նաեւ թեթեւ զենքի բնագավառում արձանագրած առաջընթացը, հայտնում է «Թրենդը»:

Նշենք, որ Բրյուսելում` ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում, կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: