AM
5 Դեկտեմբեր 2006 - 10:18 AMT

ԵՄ-ն կոչ է անում Երեւանին եւ Բաքվին բաց չթողնել առաջընթացի հնարավորությունը ղարաբաղյան հարցում

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին բաց չթողնել առաջընթացի հնարավորությունը ղարաբաղյան հարցում: Այդ մասին ասվում է ԵՄ անունից Բրյուսելում կայացած ԵԱՀԿ Նախարարական հանդիպման ժամանակ Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոայի կողմից ընթերցված հայտարարության մեջ: Եվրամիությունը գոհունակություն է հայտնում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի ընդունման առնչությամբ: «Մենք հուսով ենք, որ նրա կրառումը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում եւ կապերը ԵՄ եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվել է նաեւ, որ ԵՄ-ն հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ԵՄ-ն աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ակտիվ երկխոսությանը: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին բաց չթողնել առաջընթացի հնարավորությունը: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ առաքելության հաջող աշխատանքը հրդեհված տարածքներում իրավիճակի գնահատման հարցում եւ երկու կողմերի պաշտոնյաների հանդիպումը շփման գծի երկու կողմերից»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է «Թրենդը»: