AM
5 Դեկտեմբեր 2006 - 11:43 AMT

Mad Crowd ծայրահեղական կազմակերպության ղեկավարը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

Սանքտ Պետերբուրգի Պուշկինյան դաշնային դատարանում մեղադրական դատավճիռ է կայացվել Ռուսլան Մելնիկովի գործով, որին նախնական քննության մարմինները համարում են Mad Crowd ծայրահեղական կազմակերպության ղեկավարներից մեկը: Մելնիկը մեղավոր է ճանաչվել ծայրահեղական խմբավորման կազմակերպման եւ ազգային ու ռասայական ատելության բորբոքման համար եւ դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման` գաղութ-ավանում: Սանքտ Պետերբուրգի դատախազությունը, որը վարում էր քննությունը, մեղադրում է խմբավորումը հանցավոր գործունեության 5 դրվագների համար` հարձակում Հայաստանի, Չինաստանի եւ այլ երկրների քաղաքացիների վրա, ատելության եւ թշնամանքի բորբոքում, մարդու արժանապատվության ոտնահարում ռասայական, ազգության, լեզվական հատկանիշներով: Մելնիկովի գործը առանձին վարույթով է ընթանում, քանի որ դատավճռի կայացման պահին նա որոնման մեջ էր գտնվում: Նրան հաջողվեց ձերբակալել միայն 2006 թվականի ամռանը:

Մեղադրանքի վարկածով, Mad Crowd-ը ստեղծվել է 2002 թվականին եւ ի սկզբանե եղել է ֆուտբոլային ֆանատների խմբավորում: Քննությունը Մելնիկին համարում է այդ խմբավորման ստեղծողը եւ հայտարարում է, որ ավելի վաղ նա եղել է մեկ այլ ծայրահեղական միավորման` «Շուլց 88»-ի կազմում, որի մասնակիցները նույնպես արդեն եղել են մեղադրյալի աթոռին: Mad Crowd-ի ներսում, քննության տվյալներով, քարոզվում էին ազգայնական եւ ռասիստական գաղափարներ հրեաների, կովկասցիների, Ասիայից եւ Աֆրիկայից եկածների հանդեպ: Այդ խմբի մասնակիցների մեծ մասը 2005 թվականի դեկտեմբերին մեղավոր ճանաչվեց ազգային խտրկանություն եւ թշնամանք հրահրելու համար եւ դատապարտվեց ազատազրկման գաղութ-ավանում:

Պետական մեղադրյալը պահանջում էր Մելնիկին մեղավոր ճանաչել ծայրահեղական կազմակերպություն ստեղծելու եւ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ուղղված են ազգային խտրականություն եւ թշնամանք հրահրելուն, բռնության կիրառմամբ եւ դատապարտել նրան 4 տարվա ազատազրկման գաղութ-ավանում: Մեղադրյալն իր վերջին խոսքում իրեն մեղավոր է ճանաչել ծայրահեղական խմբավորման կազմակերպման մեջ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: