AM
5 Դեկտեմբեր 2006 - 13:47 AMT

LՂՀ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը հետեւելու են ավելի քան 100 արտասահմանյան դիտորդներ

Սպասվում է, որ ավելի քան 100 արտասահմանյան եւ 114 տեղացի դիտորդներ հետեւելու են դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի անցկացման ընթացքին: Արդեն կատարվել է 12 արտասահմանյան դիտորդների եւ 44 լրագրողների հավատարմագրումը: Հանրաքվեի անցկացման համար ստեծվել են 278 ընտրական տեղամասեր, որոնցից մեկը` Երեւանում, հայտնում է «Մոդիամաքսը»: