AM
5 Դեկտեմբեր 2006 - 15:09 AMT

ԵԱՀԿ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում կրկնապատկել ջանքերը Ղարաբաղյան գործընթացում

«Մենք բավարաված ենք այն փաստով, որ բանակցությունները (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով. խմբագրի նշում), անցկացված ԵԱՀԿ Մինկի խմբի հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի աջակցությամբ, մերձեցրել են կողմերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնային սկզբունքների համաձայնությանը»,- ասվում է ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի հայտարարության մեջ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայտարարությունում նաեւ նշվում է. «Մենք ողջունում ենք Մեծ ությակի ղեկավարների կողմից այդ ջանքերի աջակցությունը, որը նշվեց ընթացիկ տարվա հուլիսին, Սանկտ-Պետերբուրգում` Ությակի գագաթնաժողովի ժամանակ: Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը այդ սկզբուքների շուտափույթ համաձայնեցման համար: Մենք կոչ ենք անում կողմերին, միջազգային հանրության աջակցությամբ, ընդլայնել համագործակցությունը բնապահպանական գործողությունների հարցում` հրդեհների մարման եւ հետեւանքների վերացման առումով: Այս միջոցները կարող են կարեւոր դեր կատարել կողմերի միջեւ վստահության վերականգնման համար: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել կողմերին այդ գործում:

Մենք նաեւ մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին եւ տարածաշրջանում նրա առաքելությանը, մասնավորապես, Բնապահպանական գնահատման առաքելությանը: Մենք ցավում ենք, որ միջադեպերը շփման գծում ժամանակ առ ժամանակ բերում են մարդկային զոհերի երկու կողմերից էլ եւ կոչ ենք անում հետեւել զինադադարի ռեժիմին»: