AM
7 Դեկտեմբեր 2006 - 11:49 AMT

Ղարաբաղում նշել են Սպիտակի երկրաշարժի 18-րդ տարեդարձը

Դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղում նշել են Սպիտակի երկրաշարժի 18-րդ տարեդարձը: Վաղ առավոտից հանրապետության հասարակությունը, հիմնարկների, գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները այցելել են ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել երկրաշարժի զոհերի հուշարձանին: Զոհվածների հիշատակը հարգելու են եկել ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարությունը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորները պատարագ են մատուցել արհավիրքի անմեղ զոհերի հիշատակին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: