AM
9 Դեկտեմբեր 2006 - 10:15 AMT

ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի համագործակցությունը կարող է ամրապնդել միջազգային անվտանգության համակարգը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) ու ՆԱՏՕ-ն անտագոնիստներ չեն եւ պետք է համագործակցեն: Դա կարող է նշանակալիորեն ամրապնդել միջազգային անվտանգության համակարգը, գտնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա կարծիքով, հատկապես կարեւոր կլիներ համագործակցությունը Ավղանստանի շուրջ հակաթմրանյութական գոտու ստեղծման, թաջիկա-ավղանական սահմանի ամրապնդման գործում, իսկ հեռանկարում` համագործակցությունը խաղաղապահության մեջ, տեխնոգեն եւ բնական աղետների արդյունքում արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման մեջ, հայտնում է «Գոլոս Ռոսսիին»: ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թաջիկստանը եւ Ուզբեկստանը: