Դեկտեմբերի 10-ին անցկացված Սահմանդրության ընդունման Հանրաքվեն համապատասխանում է ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի եւ այլ եվրոպական միջազգային կառույցների չափանիշերից շատերին` ժողովրդավարական ընտրությունների եւ, ինչպես նաեւ հանրաքվեների անցկացման առումով: Այդ մասին ասվում է ԼՂՀ-ում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ անկախ դիտորդների զեկույցի նախագծում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է.
«Հանրաքվեն հաջորդել է Սահմանադրության նախագծի լայնամասշտաբ եւ բաց քննարկմանը, հաշվի են առնվել ինչպես տեղական կազմակերպությունների, այնպես էլ սահմանադրական իրավունքի միջազգային փորձագետների առաջարկությունները:
Մեծ տպավորություն է թողել հասարակական լայն վստահությունը քվերակության գործընթացի նկատամամբ Լեռնային Ղարաբաղում:
Կամպանիան հոգնական բնույթ է կրել եւ բոլոր քաղաքական կուսակցություններին եւ կազմավորումների համար ապահովվել է իրենց կարծիքը ընտրողներին հասցնելու իրավունքը` Սահմանդրության նախագծի վերաբերյալ:
Կամպանիան ացնակցվում էր հիմնականում զանգվածային լրատվամիջոցների, համեմատաբար քիչ խոշոր հավաքների միջոցով:
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը (ՀԿՀ) շարունակել է գովասանքի արժանի ջանքերն այս
ընտրությունները պրոֆեսիոնալ եւ վստահության արժանի ձեւով անցկացնելու համար, եւ պետք է արժանին տրվի ընտրական աշխատակազմին նրա ջանքերի համար բարդ իրադրություններում:
Հանրաքվեի ժամանակ թափանցիկ քվեատուփեր են օգտագործվել, ինչն ապահովել է ընտրական գործընթացի թափանցիկությունը:
Հանրաքվեի ընթացքում որեւէ էական խախտումներ չեն արձանագրվել:
Դիտորդների կողմից նշված ընտրական հանձնաժողովի աշխատանքի դիտողությունները եւ թերությունները, որոնք տեխնիկական բնույթ էին կրում, հաշվի են առնվել եւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել դրանց վերացման նպատակով:
Այցելած ընտրատեղմասերում ձայների հաշվումը կատարվում էր արդյունավետ եւ թափանցիկ»:





