Լեռնային Ղարաբաղում Սահմանադրության ընդունման հանրաքվեի օրը միջազգային դիտորները 137 ընտրատեղամաս են այցելել, ձայների հաշվմանը մասնակցել են դրանցից 32-ում: Այդ մասին ասվում է ԼՂՀ-ում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ անկախ դիտորդների զեկույցի նախագծում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է.
«Ընտրողների ցուցակներում ընդգրկված էր 89 044 մարդ:
Դիտորդներին առանց խոչընդոտի հնարավորություն է տրվել ծանոթանալու հանրաքվեի փաստաթղթերին, քվեաթերթիկների օրինակներին, հանրաքվեի հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ինչպես նաեւ ստանալ դրանց պատճենները եւ նշում կատարել արձանագրություններից:
Մեր կողմից չի նկատվել մեր` որպես դիտորդ, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների սահմանափակում, այդ թվում տեղաշարժման մեջ:
Քվեատուփերը տեղադրված էին տեղամասում գտնվող անձանց համար տեսանելի վայրերում:
Մեր կողմից էական խախտումներ չեն արձանագրվել ոչ ընտրողների գրանցման ու ընտրությունների անցկացման գործընթացում, ոչ ձայների մշակման եւ տեղմասերից հանրաքվեի շրջանային (քաղաքային) ապա հանրաքվեի կենտրոնական հանձնախմբեր ձայների հաշվարկի արձանագրությունների տեղափոխման առումով:
Մեր այցելած տեղամասերից ոչ մեկում չի արձանագրվել օտար անձանց, այդ թվում ադմինիստարտիվ կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից միջամտություն ընտրական հանձնաժողովների աշխատանքին:
Քվեարկության ողջ օրվա ըթացքում, 3 ժամը մեկ, հաղորդվում էր ընտրողների ակտիվության մակարդակի մասին: Վերջնական արդյունքում, ընտրողների ակտիվությունը կազմեց 87,02 տոկոս:
Բոլոր պայմաններն ստեղծված էին քվեարկության գաղտնիությունն ապահովելու համար: Ընտրողները, ում հետ մենք հանդիպումներ են ունեցել, բավարարություն են հայտնել ԶԼՄ-ների կողմից հանրաքվեի նախապաստրատման եւ անցկացման լուսաբանմամբ:
Քվեարկությունը, ընդհանուր առմամբ, աշխույժ, բայց հանգիստ միջավայրում էր ընթանում: Ընտրողների մասնակցությունը ակտիվ էր գրեթե ամենուր: Չնայած դրան, մի շարք խնդիրներ եղան հանրաքվեի օրը: Մասնավորապես, ոչ բոլոր ընտրողներն էին օգտագործում միջնորմները գաղտնի քվերակության համար, ինչպես նաեւ նկատվել են ընտանեկան քվեարկության դեպքեր: Տեղամասերից շատերը դժվարամատչելի էին սահմանափակ հնարավորություններով մարդկանց, ինչպես նաեւ տարեցների համար: Մի շարք տեղմասերում ենք մենք նկատեցինք ընտրողների հերթեր: Չնայած նման տեխնիկական թերություններին, հերթերի այս փաստը, կարելի է գնահատել որպես դրական պահ»:





