Չնայած նրան, որ ԼՂՀ Ընտրական օրենսգիրքն ու «Հանրաքվեի մասին» Օրենքը իրենցից ընտրություններ անցկացնելու ավելի վաղ օրենքի բարելավված հիմքն են ներկայացնում, ցանկալի է հետագա առաջխաղացման հասնել ԵԱՀԿ/ ԺԻՄԻԲ եւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ունիվերսալ հանձնարարականներին լրիվ համապատսախանելու համար: Այդ մասին ասվում է ԼՂՀ-ում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ անկախ դիտորդների զեկույցի նախագծում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Փաստաթղթում նաեւ նշվում է.
«Անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի ընտրատեղամասերի հասանելիությունը բարելավելու համար, մասնավորապես, այն նպատակով, որպեսի խուսափենք հաշմանդամների ընտրական ձայնի կորստից:
Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել քվերակության լրիվ գաղտնիության ապահովման համար: Պետք հաշվի առնել ընտրողների մեծ զանգվածները եւ ավելացնել ընտրախցիկների քանակը
Միջազգային հանրությունը պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական գործընթացներին, այդ թվում ընտրությունների անցկացմանը»:





