AM
12 Դեկտեմբեր 2006 - 09:37 AMT

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները կհանդիպեն Մադրիդում

Ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Մադրիդում, որի ժամանակ համանախագահները ելույթ կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ զեկույցով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի հարցով խմբում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները պատրաստվում են այցելել Մադրիդ իրավիճակի վերաբերյալ տեղեկացնելու համար ԵԱՀԿ հերթական գործող համանախագահին` Իսպանիայի ԱԳՆ ղեկավարին: