Հայազգի ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «A story of people war and peace» կինոնկարը, որը նկարահանվել է Ղարաբաղի մասին` BBC-ի աջակցությամբ, մտել է մրցանակակիրների առաջին եռյակը` Ամստերդամում անցնող IDFA վավերագրական ֆիլմերի փառատոնին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Վարդան Հովհաննսիյանը, ամփոփիչ փուլին մասնակցում էր 3000 ֆիմեորից 300-ը: «Դա վավերագրական կինոնկարների շատ հեղինակավոր եւ լուրջ փառատոն է ,եւ այն, որ «A story of people war and peace» հայկական ֆիլմը մտել է մրցանակակիրների եռյակ, շատ բան է ասում: Ֆիլմի ցուցադրության ժամանակ Հոլանդիայի ադրբեջանական համայնքը փորձել էր բողոքի ցույցեր կազմակերպել, Բենիլյուքսի երկրներում Ադրբեջանի դեսպանը փառատոնի կազմակերպիչներին հայտագիր է հղել, սակայն նրանց ոչինչ չի հաջողվել անել»,- ասել է Վարդան Հովհաննսիյանը:
Իր հերթին, Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) մամուլի եւ հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Ինգե Դրոստը հայտարարել է PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ Հոլանդիայի ադրբեջանցիներին իրենց հայտարարություններում եւ գործողություններում աջակցում է Թուրքիան: «Նրանց, չգիտես ինչու, թվում է, որ աշխարհը պետք է անի այն, ինչ իրենք են ցանկանում, սակայն, իրականում, ամեն բան այդպես չէ»,- ընդգծել է Դրոստը:





