AM
12 Դեկտեմբեր 2006 - 11:17 AMT

Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտում է» հանրքվեն Ղարաբաղում

Թուրքիան «չի ճանաչում» սահմանադրական հանրաքվեն, որն անցկացվել է Լեռնային Ղարաբաղում դեկտեմբերի 10-ին: Ինչպես ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղում սահմանդրության ընդունումը «չի ճանաչվի միջազգային հանրության կողմից եւ իրավունքի տեսանկյունից»: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Անկարան « չի ճանաչում ոչ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ոչ էլ հանրաքվեն եւ դատապարտում է այդ իրադարձությունը», գրում է The New Anatolian-ը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ սահմանադրական հանրաքվեին մասնակցել է ընտրողների ավելի քան 98 տոկոսը: Հանրաքվեին ընդունված հիմնական օրենքով ԼՂՀ-ն ինքնիշխան, անկախ պետություն է: