Դեկտեմբերի 12-ին ժամը 16:00-ին տեղի է ունեցել Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նիստը, որտեղ ամփոփվել են 2006 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Սահմանադրության նախագծի վերաբերյալ համաժողովրդական քվեարկության վերջնական արդյունքները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հիմք ընդունելով ընտրատարածքներում հանրաքվեի քվեարկության վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությունները, հանրաքվեի գծով Կենտրոնական հանձնաժողովը արձանագրում է`
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների (ընտրողների) ընդհանուր թիվը կազմել է 90077
Տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը` 94029
Գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների (ընտրողների) թիվը 78389
Մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված – հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը` 15640
Անճշտությունների չափը` 0 (զրո):





