AM
13 Դեկտեմբեր 2006 - 09:59 AMT

Հանրաքվեն Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու կամքի ժողովրդավարական արտահայտումն է

ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն Ղարաբաղի ժողովրդի իր պետության մեջ ազատ ապրելու կամքի ժողովրդավարական արտահայտման օրինակ դարձավ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնության կողմից ազատության աջակցող սահմանադրության ընդունումը դարձավ վերջին 15 տարիների արդյունքը եւ հանրապետության հիմնաքարն է խաղաղության հասնելու, տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային կայունության գործում ներդրման համար»,-ընդգծել է նա: