Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մասնակցում է դոնոր երկրների կողմից Հարավային Կովկասի երկրներին պաշտպանական ոլորտում հատկացվող օգնության համակարգման հարցերին նվիրաված խորհրդաժողովին: Խորհրդաժողովն անցնում է դեկտեմբերի 13-15 Ցյուրիխում (Շվեյցարիա): Խորհրդաժողովի նպատակն է պաշտպանության ոլորոտում Հարավային Կովկասի երեք երկրներին` Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին ցուցաբերվող օգնության համակարգումը, որի նպատակն է աջակցել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերի հաջող կատարմանը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի պաշտպանության նախարարության Արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Նիկոլայ Ավետիսյանը: Խորհրդաժողովին մասնակցում են քսան դոնոր երկրների, ՆԱՏՕ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաեւ Մոլդովայի ներկայացուցիչները, որը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հաստատմանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:





